ԹեհրանՀամայնք

Հայ մշակոյթի տօնակատարութիւնների շրջանակում՝ Թեհրանում իր աշխատանքն է սկսել Պարթեւ Յակոբեանի արւեստի գործերի 2-օրեայ ցուցահանդէսը

«ԱԼԻՔ» – Շաբաթ՝ հոկտեմբերի 11-ին Հայ Մշակոյթի օրւայ առիթով, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, թեհրանահայ եւ պարսիկ արւեստի գործիչների եւ հայ արւեստասէրների ներկայաութեամբ բացումը կատարւեց ճրտ. Պարթեւ Յակոբեանի արւեստի հաւաքածոյի ցուցահանդէսի: Իրադարձութիւնը տեղի է ունենում «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ:

Ցուցահանդրութեան հանւած Պարթեւ Յակոբեանի ձեռամբ կատարւած արծաթի վրայ քանդակների, գորգերի համար գծւած նախշերի, եւ ուրարտական խորհրդանշերով ու նախշերով գծագրւած ցուցանմուշների կողքին ցուցադրութեան է հանւել նաեւ նրա քրոջ տկն. Յակոբեանի՝ կտորի վրայ ասեղնագործութիւնները, այդ թւում ուրարտական զարդանախշերով աշխատանաքները ինչպէս նաեւ դստեր՝ Թալին Յակոբեանի գեղանկարները: 

Ցուցահանդէսը շարունակւելու է նաեւ այսօր՝ կիրակի հոկտեմբերի 12-ին:

Մանրամասնութիւնների մասին թերթիս առաջիկայ համարներում:

Related Articles

Back to top button