ԹեհրանՀամայնք

«Իրանը՝ քո մասին»

Իրանահայ լուսանկարիչ՝ Հերբերտ Քարիմ Մասիհի լուսանկարների ցուցահանդէսը Սադաբադում

«ԱԼԻՔ» – Հինգշաբթի՝ նոյեմբերի 6-ին, Թեհրանի Սադաբադի պատկերասրահում իր աշխատանքն սկսեց Հերբերտ Քարիմ Մասիհիի լուսանկարների հերթական ցուցահանդէսը, նւիրւած Իրանի մշակութային ժառանգութեանը, պատմական ճարտարապետութեանը եւ համամարդկային արժէք ներկայացնող հնագոյն կոթողներին:

Նշենք, որ ընթացիկ տարւայ ընթացքում սա արդէն իրանահայ լուսանկարչի գործընկերների մօտ «բարի նախանձ» առաջացնող երրորդ անհատական ցուցահանադէսն է: Առաջինը տեղի է ունեցել Պերսպոլիսի պատմամշակութային արգելոց-թանգարանում, երկրորդը Իրանի ազգային թանգարանում (Պատմութեան թանգարան), եւ երրորդը՝ Սադաբադի պատկերասրահում: 

Ցուցահանդէսում ներկայացւած են բացառիկ լուսանկարներ, որոնք պատկերում են երկրի հարուստ պատմութիւնը՝ Չուղազանբիլից մինչեւ Պեսպոլիս, Բամի ամրոցից մինչեւ Եազդի «բադգիրներ» եւ վաղ հեթանոսական ժամանակաշրջանի տաճարներ:

Նշենք, որ ցուցահանդէսի առաջին օրւայ այցելուներից էր նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Ցուցահանդէսը բաց կը լինի ամէն օր մինչեւ աբանի 30-ը՝ ժամը 9:00–18:00:

Հասցէ – Դարբանդի հրապարակ, Սադաբադի պատմամշակութային համալիր

Related Articles

Back to top button