Ադդէ Բեգջանեանի նկարչական առաջին անհատական ցուցահանդէսը
Շահնամէի լեգենդները կոնցեպտ-արտիստի ակնոցից

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 6-ից 11-ը «Ֆորզա» քաֆէ-գալերիայում իր աշխատանքն է սկսել երիտասարդ իրանահայ նկարչի, Ադդէ Բեգջանեանի «Շահնամէի լեգենդներ՝ կոնցեպտ-արւեստում» անունը կրող առաջին անհատական ցուցահանդէսը։
Ադդէն իր մասին նշել է, որ որպէս կերպարների դիզայներ եւ կոնցեպտ-արտիստ, դեռ երեխայ ժամանակից սիրել է ստեղծել աշխարհներ եւ իր կերպարներով մէկ այլ աշխարհ, որտեղ իւրաքանչիւրն իր պատմութիւնն ունի։ Նկարելը Ադդէի համար պատմելու միջոց է, յատկապէս, երբ խօսքը հին լեգենդների ու առասպելաբանութեան մասին է։
Ըստ նրա, այս պահին նա աշխատում է անձնական նախագծի վրայ, որի շրջանակներում ստեղծում է Շահնամէի կերպարներն ու առասպելային գոյութիւնները։ Ադդէնը փորձում է ներկայացնել դրանք նոր տեսանկիւնից՝ հաւատարմօրէն պահպանելով նրանց սկզբնաղբիւրը, բայց միեւնոյն ժամանակ հետաքրքիր դարձնելով այսօրւայ հանդիսատեսի համար։



