Համայնք

Դոկտ. Գէորգ Կարապետեանը՝ Թեհրանի նահանգի լաւագոյն հետազօտող

«ԱԼԻՔ» – Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը, տասնեակ գիւտարար եւ աւելի քան 1500 գիտական յօդւածների հեղինակ ճանաչւել է Թեհրանի նահանգի հետազօտութեան եւ տեխնոլոգիայի առաջին փառատօնի լաւագոյն հետազօտող։

Դոկտ. Կարապետեանը, լինելով համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դասախօս, այս փառատօնում արժանացել է բարձր գնահատանքի իր բազմամեայ գիտական գործունէութեան համար։

Դոկտ. Գէորգ Կարապետեանի գիտական գործունէութեան շրջանակում հրապարակւել է 1500-ից աւելի գիտական յօդւած, որոնցից շուրջ 900-ը ներկայացւել են միջազգային գիտաժողովներում, իսկ 600-ից աւելի յօդւածներ տպագրւել են հեղինակաւոր գիտական հանդէսներում։

Նա իր գիտական կենսագրութեան մէջ շուրջ 30 գիտական գրքերի հեղինակը կամ թարգմանողն է. Գրանցել է նաեւ 27 գիւտ եւ որպէս ղեկավար, համահեղինակ կամ խորհրդատու մասնակցել է 40-ից աւելի հետազօտական նախագծերի՝ համագործակցելով տարբեր համալսարանների եւ պետական կառոյցների, այդ թւում՝ Էներգետիկայի նախարարութեան, Գիտութեան, հետազօտութեան եւ տեխնոլոգիայի նախարարութեան ու Գիտական հետազօտութիւնների գերագոյն խորհրդի հետ։

Related Articles

Back to top button