ԹեհրանՀամայնք

Հայոց ազգային «Արաքս» դպրոցի տեսչուհու նշանակալի յաջողութիւնը՝ Թեհրան նահանգում

Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ հայոց ազգային «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան կենտրոնի կողմից իրականացւող «Լաւագոյն Հետազօտող դասղեկ» նախագծի շրջանակում, Թեհրան նահանգում զբաղեցրել է պատւաւոր առաջին տեղը։

Հաշւի առնելով, որ հետազօտական գործունէութիւնը կրթական զարգացման հիմնասիւնն է, Անի Մանուկեանի հետեւողական, նպատակասլաց եւ նւիրւած աշխատանքն այս ոլորտում էական դեր է ունեցել կրթութեան որակի շարունակական բարելաւման, ինչպէս նաեւ ստեղծարար մտածողութեան խթանման գործում՝ մեր մատաղ սերունդների շրջանում։

Այս առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը եւ նոյն խորհրդի անդամ, «Արաքս» դպրոցի կապ՝ Մելինէ Փիեազաքը (շաբաթ, դեկտեմբերի 27-ին) այցելեցին հայոց ազգային «Արաքս» դպրոց եւ Կրթական խորհրդի շնորհաւորանքն ու բարեմաղթանքները փոխանցեցին յարգարժան տեսչուհուն՝ Անի Մանուկեանին։

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button