Հանրապետութեան նախագահ. «Իրանի ժողովուրդը գիտակցաբար կը դիմադրի յանուն երկրի կայունութեան»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրան ժամանած Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը յիշեցրել է բանակցութիւնների ֆոնին Իրանի վրայ յարձակւած ԱՄՆ-ի իրական դէպքի մասին եւ նշել, որ ժողովուրդն ինչպէս 12-օրեայի ընթացքում, այնպէս էլ այսօր պաշտպանելու է Իրանի արժանապատւութիւնը կանգնելով իր երկրի համակարգի կողքին:
Աբու Սաիդի հետ հանդիպմանը, երէկ՝ յունւարի 10-ին, նախագահ Փեզեշքիանը կարեւորել է յարաբերութիւնների խորացման հարցում Իրանի դոկտրինը՝ հարեւանութեան եւ իսլամական պետութիւնների հետ բարիդրացիութեան վրայ հիմնւած ուղղութիւնը եւ նշել է, որ Օմանը Իրանի կողմից առանձնայատուկ նշանակութիւն ունի, յատկապէս, մշակութային եւ պատմական կապերի առաումով:
Կարեւորելով երկկողմ յարաբերութիւնների շրջանակում աճ արձանագրած տնտեսական փոխգործակցութեան փաստը, նախագահը կարեւորել է տնտեսական համատեղ յանձնաժողովների փաստը, որի իրականացմամբ հնարաւոր կը լինի զարկ տալ խորացող բոլոր յարաբերութիւններին:
Փեզեշքիանն անդրադառնալով տարածաշրջանն անկայուն դարձնող ԱՄՆ-իսրայէլական փորձին նշել է, որ նրանց կողմից իրականացւող բոլոր ծրագրերն ուղղւած են տարածաշրջանում լարւած վիճակ ստեղծելուն, որից անմասն չի մնալու նաեւ իսլամական երկրների յարաբերութիւններն ու բարեկամական կապերի խորացմանն ուղղւած ջանքերը:
Օմանի ԱԳ նախարարը եւս կարեւոր համարելով Իրանի դերը կապւած տարածաշրջանում կայունութեան հաստատմանը նշել է, որ Մասկատի համար Թեհրանը համարւում է ռազմավարական վստահելի գործընկեր, յատկապէս տարածաշրջանի հաւասարումների հարցում, ինչը նրա խօսքով փաստւած իրականութիւն է նաեւ միւս հարեւան երկրների համար:
Բադր Աբու Սաիդին յաւելել է, որ Օմանը հետաքրքրւած է Իրանի հետ էներգետիկ բոլոր ոլորտներում համագործակցութեամբ, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան, եւ բեռնափոխադրման ոլորտներում:
Հանդիպմանն Օմանի ԱԳ նախարարը նշել է նաեւ իր երկրի պատրաստակամութիւնը տարածաշրջանային հարցերում խնդիրների լուծմանը եւ, որ Օմանն իր աջակցութեան ձեռքն է մեկնում Իրանին երրորդ կողմի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում:



