Թաւրիզի հայկական համայնքը չի տուժել

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թաւրիզում երէկ գիշեր եւ այսօր առաւօտեան տեղի ունեցած ռմբակոծութիւններից բարեբախտաբար հայկական համայնքը չի տուժել։

Պայթիւնների մասին տեղեկութիւններ ստանալու առումով «ԱԼԻՔ»-ի թղթակիցը կապ է հաստատել Ատրպատականի հայոց թեմի հետ։Փոխանցումների համաձայն`«Անցնող գիշերւայ ընթացքում Թաւրիզի երկնքում պարբերաբար լսւել են կործանիչների ձայներ, որի հետ միաժամանակ ակտիւացել է հակաօդային պաշտպանութեան համակարգը։

Վերջին յարձակումը տեղի է ունեցել այսօր` մարտի 21-ի առաւօտեան ժամը 7:27, հակաօդային պաշտպանութեան համակարգի ձայները լսւում էր դեռ մինչեւ ժամը 7:40-ը:

Լսւել են ուժգին պայթիւնների ձայն, որոնք տեղի են ունեցել Թաւրիզի հարաւ-արեւմտեան շրջանում։

Թաւրիզում հայ համայնքը հիմնականում կենտրոնացած է կենտրոնում, իսկ այդ քաղաքամասում պայթիւններ չկան, եւ համայնքը վնասներ չի կրել»։