
Կիրակի՝ փետրւարի 8-ի առաւօտեան, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, որը մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, հոգեհանգստեան կարգ կատարւեց՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցական դասի։
Պաշտօնին ներկայ էին ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու հայ նահատակների ընտանիքների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։
Յատկանշական է, որ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցւեց Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի միջոցով, իսկ երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի անդամները, մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ։
Թղթակից (Նոր Ջուղա)



