ՀամայնքՆոր Ջուղա

Հոգեհանգստեան կարգ՝ ի յիշատակ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան Տ. Տաթեւ արք. Սարգսեանի

Կիրակի՝ փետրւարի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Սուրբ Նիկողայոս եկեղեցում, կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին, որը մատուցւեց նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ ձեռամբ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններից հոգելոյս Տ. Տաթեւ արք. Սարգսեանի (ծնւած` Հալէպ, 1941 թ.-ին) հոգու խաղաղութեան համար:

Պաշտօնի աւարտին Հայր Սուրբն իր եւ թեմի ազգային մարմինների ու ժողովրդի անունից որդիաբար ցաւակցութիւն յայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին եւ միաբանութեան միւս անդամներին:

Ընթացքում օրւայ պատշաճ քարոզը տրւեց Հայր Սուրբի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button