
«ԱԼԻՔ» – Պատերազմական իրավիճակներում երբեմն տարածւում են տեղեկութիւններ այս կամ այն վայրում հարւածների կամ հնարաւոր ռմբակոծութեան վտանգների մասին, որոնք կարող են անհանգստութեան ալիք առաջացնել քաղաքացիների եւ ընտանիքների շրջանում։
Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն՝ հայաբնակ Սասուն թաղամասում տարածւել է տեղեկութիւն, որի համաձայն վտանգ է սպառնում թաղամասում բնակւող հայրենակիցներին։
Միեւնոյն ժամանակ կարեւոր է հասկանալ, որ այս պահին որեւէ մէկը չի կարող յստակ նշել կամ հաստատել ճշգրիտ վայրի ռմբակոծման վերաբերեալ տեղեկատւութիւնը:
Հետեւաբար անհրաժեշտ է պահպանել սառնարիւնութիւն, չտրւել խուճապի եւ առաջնորդւել անվտանգութեան հիմնական կանոններով՝ հնարաւորութեան դէպքում մնալով ապահով վայրերում, եւ հետեւել պաշտօնական աղբիւրների հաղորդագրութիւններին։



