ԹեհրանՀամայնքՄշակութային

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ «Գիշատիչների խնջոյք»-ը «Կոմիտաս»-ի բեմում

«ԱԼԻՔ» – Մայիսի 9-ից Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս»-ի բեմում է Վահէ Քաչայի «Գիշատիչների խնջոյք»-ը ներկայացումը:

Ներկայացման բեմադրիչ Վահագն Ազիզեանը, ով այս օրերին զբաղւած է իրանական  հեռուստասերիալներից մէկի նկարահանումներով, «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցում նշեց, որ «Գիշատիչների խնջոյքի» բեմականացման աշխատանքներն սկսւել էր շուրջ երկու տարի առաջ:

Իսկ դերակատարների մասին նա նշում է, որ կազմում ե՛ւ փորձառուների ներկայութիւնն է զգալի, ե՛ւ սկսնակների, որոնց արդէն դժւար է սկսնակ համարել, քանի որ մի քանիսին նոյնիսկ յաջողւել է մուտք գործել իրանական հեղինակւոր խմբեր:

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ բեմադրւող «Գիշատիչների խնջոյք»-ը բեմում կը լինի նաեւ մայիսի 16-ին եւ 17-ին «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում։

Related Articles

Back to top button