Մայիսի 14-ին Հայաստանում տեղի ունեցած անհնազանդութեան ակցիաների ամբողջական ցանկը
«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք մայիսի 14-ին Հայաստանի ողջ տարածքում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած անհնազանդութեան ակցիաների ամբողջական ցանկը, որը մայիսի 14-ի օրւայ ամփոփման ժամանակ, Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկայացրել է Գառնիկ Դանիէլեանը:
Երեւանում փակւել են՝
– Նալբանդեան-Սայեաթ Նովա խաչմերուկը
– Աբովեան փողոցը
– Մոսկովեան փողոցը
– Երւանդ Քոչար փողոցը
– Հանրապետութեան փողոցը
– Տէրեան փողոցը
– Թումանեան-Խանջեան խաչմերուկը
– Եղւարդի խճուղին
– Աբովեան փողոցը «Մոսկւա» կինոթատրոնի հատւածում
– Սայեաթ Նովայի պողոտան
– Բաղրամեան պողոտան
– Մաշտոց-Պուշկին խաչմերուկը
– Մաշտոց-Արգիշտի խաչմերուկը
– Իրազեկման ակցիա է իրականացւել Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում:
– Դասադուլներ են իրականացրել բազմաթիւ ուսանողներ եւ դպրոցականներ:
Մարզերում՝
– Արմաւիր քաղաքում փակւել է Չարենցի փողոցը:
– Իրազեկման ակցիաներ են իրականացւել Գիւմրիում եւ Լոռու մարզում:
Երէկւայ ակցիաների ընթացքում 63 քաղաքացի բերման է ենթարկւել այդ թւում նաեւ՝ անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբերւել է փաստաբանական աջակցութիւն, բոլորն այս պահին ազատութեան մէջ են: