
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Յարութեան տօնի առիթով Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմին ԿՕՄ-ը, տարեկան պարենային նպաստն է տրամադրում ցանկագրւած կարիքաւոր ընտանիքներին։
ԿՕՄ-ի նախագահ Մուշեղ Ծատուրեանը «ԱԼԻՔ»-ի թղթակցին նշեց, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի,ԿՕՄ-ի եւ բարերարների միջոցով աւելի քան 750 միլիոն թուման արժողութեամբ պարենային նպաստները կապոցաւորւել են Սահակեան բարեսիրական կենտրոնում, կամաւորների եւ ԿՕՄ-ի անձնակազմի միջոցով։
Նա նշեց, որ Կենտրոն, Զէյթուն, Սասուն եւ Սարդարապատ քաղաքամասերի շտաբների եւ ԿՕՄ-ի անդամների, Հ.Մ.Մ. «Նայիրի», Հ.Մ. «Սիփան» եւ «Սարդարապատ» միութիւնների միութենականների աւտօներով պարէնները այսօր ապրիլի 3-ի առաւօտւանից տրամադրւելու են նպաստառուներին հասցէ առ հասցէ։






