ԹեհրանԻրանՀամայնքՔաղաքական

Հոջ. Ալաւին այցելել է ռմբակոծութեան հետեւանքով վիրաւորւած թեհրանահայ ընտանիքին

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահի Էթնիկ եւ կրօնական համայնքների հարցերով յայտուկ յանձնակատար հոջ. Ալաւին այսօր՝ կիրակի, յունիսի 29-ին հիւնադանոց է այցելել եւ տեսակցել ռմբակոծութեան հետեւանքով վիրաւորւած թեհրանահայ ընտանիքի հետ:

Այցի ընթացքում հոջ. Ալաւին տեսակցել է ծանր վիրաւորում ստացած 72-ամեայ Անահիտ Շահբազեանի հետ եւ նրան փոխանցել նախագահ Փեզեշքիանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ առողջութիւն ցանկացել նրան: Յիշեցնենք, որ ընտանիքի միւս երեք անդամները մասամաբ թեթեւ վերքերով հիւանդանոցից դուրս էին գրւել դէպքի երկրորդ օրը:

Հոջ. Ալաւին նաեւ զրուցել է հիւանդանոցի պաշտօնեաների եւ բուժանձնակազմի հետ ռմբակոծութեան հետեւանքով տուժածների բուժման մասին տեղեկանալու համար։

Related Articles

Back to top button