
Ապրիլի 5-ի առաւօտեան ժամը 11-ին Իրանի Հայ Աւետարանական եկեղեցում պաշտամունքով տօնւեց Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը: Այս հոգեպարար պաշտամունքին մաս էին կազում՝ աստւածաշնչական ընթերացանութիւններ, հոգևոր երգեցութիւն, քարոզ եւ Սուրբ Հաղորդութեան մատակարարում, որի ընթացքում Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ հովիւ՝ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը յիշեց ննջեցեալների եւ ի մասնաւորի պարտադրեալ պատերազմում նահատակւած Ի.Ի. Յեղափոխութեան առաջնորդի՝ Այաթ. Խամենէյիի ու բազմաթիւ նահատակների անմահ յիշատակը, որոնք զոհւեցին անմարդկային ու վայրենի յարձակումների հետևանքում:




