
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման յանձնախմբի գումարւած Անդրանիկ նիստի ընթացքում կատարւեց պարտականութիւնների բաժանում եւ յանձնախմբի դիւանն ընտրւեց ըստ հետեւեալի՝
Մհեր Անդրէասեան` Նախագահ
Ժորժ Աղայեան` Փոխնախագահ
Լորեթա Ղեւոնդեան` Քարտուղար
Անգինէ Առաքելեան` Գանձապահ
Ժորժիկ Խուդավերդեան
Մարիա Ղազարեան
Էդմոնդ Բաբաջանեան
Արին Բանդարեան
Համլետ Խաչատրեան
Արմիդա Գրիգորեան
Արմոնդ Մովսէսեան
Անուշիկ Աբդալեան
Նիստի ընթացքում Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը յաջողութեան մաղթանքով նշեց, որ յանձնախումբն ըստ երկրի իրավիճակի եւ կամքից անկախ պայմաններում ուշ է կեանքի կոչւել եւ կարեւորեց ոգեկոչման ծրագրւելիք միջոցռումների գործադրումը եւ կատարելու եղանակը՝ նկատի առնելով տիրող պայմանները:
Յանձնախմբի կողմից նաեւ կարեւորեց Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման ծրագրերի բովանդակութիւնը եւ միջոցառումների կազմակերպւածութիւնը, համայնքի բոլոր անդամների միահամուռ եւ անխտիր ներկայութիւնը, մասնաւորապէս դպրոցականների եւ երիտասարդ սերնդի ներկայութիւնը, որոնք առաւել ներկայանալի կը դարձնեն կազմակերպելիք ծրագրերը։ Յանձնախումբը նախաքայլ աշխատանքների յանձնարարութիւնները կատարեց անդամներին, գալիք նիստերին վաւերացնելու եւ կատարելու համար։
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 ԱՊՐԻԼ 2026 թ.



