
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Պատերազմական այս օրերին, Թեհրանի հայկական համայնքի միութիւնների վարչութիւնները եւս ելնելով անվտանգութեան պայմաններից միութիւնների աշխատանքները հասցրել են նւազագոյնի, սակայն փորձում են մասամբ աշխոյժ պահել միութենական ոգին։
Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանը նշեց, որ միութեան մարմնամարզութեան տարածքը, գրադարանը եւ գրասենեակային բաժինները այս ընթացքում եղել են աշխուժ եւ դիմողները կարողացել են օգտւել թէ’ մարմնամարզութեան սարքերց, եւ թէ’ գրադարանից։
Գրադարանը աշխատում է ժամը 16:00-ից 19:00-ը։




