
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Այսօր, ապրիլի 4-ի առաւօտեան Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, Զէյթուն քաղաքամասի շտաբի պատասխանատու եւ անդամներ Ֆրէդ Աշուղեանը, Արմոնդ Մովսիսեանը եւ Ադիս Կարապետեանը այցելեցին քաղաքամասի ռմբակոծւած տարածքում տուժած մի քանի հայրենակիցներին։
Պատւիրակութիւնը այցելեց Պետրոսեան, Քեշիշեան, Պօղոսեան, Նազարեան եւ Ասատրեան ընտանիքների բնակարանները։ Պատգամաւորը նախ տեղեկանում էր վնասի մակարդակին եւ լսելով ընտանիքների անդամներին, նրանց խորհուրդներ տալիս։ Քահանայ հայրը աղօթելով տուժած ընտանիքների համար ապաքինում էր ցանկանում վիրաւորներին։





