
Չորեքշաբթի, մայիսի 6-ին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանն իր գրասենեակում հանդիպում ունեցաւ Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի եւ նոյն համայնքի Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց Հայ Կաթողիկէ համայնքի հովանաւորութեան ներքոյ աշխատող կենտրոններին եւ համայնքային հարցերին, մասնաւորապէս «Չիլոյեան» ծերանոցին առնչւող խնդիրներին:



