ԹեհրանՀամայնք

Յիշատակդ անթառամ Տէր Հայր….

Հայ եկեղեցու աւանդութեան եւ աստւածաբանական մտածողութեան մէջ քահանան որպէս հովիւ՝ Աստծու կողմից նշանակւել է, որպէս դէտ (տեսուչ) որը կոչւած է արդար ճանապարհով ապրելու, մաքուր սրտով ու անկեղծ հաւատքով բարիք եւ իր խնամքին յանձնւած ժողովրդին առաջնորդելու դէպի Քրիստոս: Յովհան Մանդակունի հայրապետի բառերով՝ «Քահանան հոգիների բժիշկ է, Աստծու գործերի գործակից, պէտք է, որ յարատեւ կերպով հոգնես հսկես եւ ջերմագութ մի գորով, գթառատ մի հօր եւ մատաղածին մի մօր նման խնամես եւ սիրես այն, նրանց հոգիներին փրկութիւն բերես, յարատեւօրէն նրանց դաստիարակես Աստծու խօսքի ուսուցումով, երբեմն առանձնապէս, երբէմն էլ՝ հրապարակաւ»:

Հայ եկեղեցու Քահանան կոչւած է մի կողմից աւետարանական ճշմարտութիւններով դաստիարակելու եւ հովւելու իր ժողովրդին ու միւս կողմից նրան լիցքաւորելու իր հայրերի պատմութեամբ ու քրիստոնէական հաւատքով, արժ. Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը, այս Աստւածաշնչական տողերը իրօք բնորոշում էին ձեզ եւ ձեր կերպարին համապատասխան էր ստանձնած աւագութեան, ապրած ու մեզ բոլորիս փոխանցած բոլոր օրինակների համար, Դուք դրանց վառ օրինակն էիք Տէր Հայր: Իմ մանկութիւնից լինելով ձեր համագիւղացին, մանուկ հասակից մեր մեծերի զրոյցներից եւ խօսքերից լսել ենք եւ ականատես ենք եղել ձեր բարի ու հնազանդ քրիստոնէավայել համբաւին միշտ գովասանքի է արժանացել Ձեր տոհմի օրհնւածութիւնը, որը եղել է քահանայական տիտղոսով օժտւած եւ դուք եղէլ էք ձեր նախնիների ժառանգորդը որպէս քահանայ:

Տէր Հայր 58 տարիներ շարունակ վայելելով ձեր խինդ ու ուրախ ժպիտը բարի խրատները այսօր մի ձեւ զգում ենք որ այդ բոլորը ուղղակի անցեալում էր, որ լսել ենք ձեր ձայնով եւ արդէն 40 օր է, որ զգալի է թեմում ձեր բացակայութիւնը:

Իրօք չէի կարող ոչ մի գրառում չունենալ թերթիս որեւէ մի հատւածում հոգուս վրայ մի խղճմտանք էի ապրում, որ արդեօք կը կարողանամ ինչ որ մի բան շարադրել արտայայտւել ձեր ապրած, ուսուցանած, դասաւանդած, քարոզած տարիների համար:

Թէպէտ այսօր ինչքան էլ, որ խօսենք Դուք այն հազւագոյտներից էիք որ դեռ ինչքան մենք վայելում ենք արարչի ստեղծած լոյսը, դեռ շատ կը խօսենք ձեր մասին, ձեր համբաւի մասին, եւ ինչ որ չափով ունենք փոխանցելու մեր սերունդներին, եւ հաւատացած ենք որ ինչքան էլ խօսւի դեռ քիչ է ձեր ստանձնած Աստւածային բոլոր պարտականութիւնների մէջ:

Արժ. Տէր Վարազդատ աւագ քահանայ Քեշիշեան թող հոգիդ հանգչի խաղաղ լոյսերի մէջ շիրիմիդ լինի միշտ ծաղիկ ու ծխայ անուշաբոյր խունկը՝ հանգչիր խաղաղութեամբ Տէր Վարազդատ:

ՄՈՒՇԵՂ ԾԱՏՈՒՐԵԱՆ

Թեհրան, 2024 թ.

Related Articles

Back to top button