ԻրանՀամայնքՔաղաքական

Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը hանդիպել են Իրանում Ֆրանսիայի դեսպանի հետ

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում Իրանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ Սիրեալէոնի հետ խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Արա Շավարդեանը, փոխնախագահ Գեղարդ Մանսուրեանը եւ մի խումբ այլ պատգամաւորներ նոյեմբերի 11-ին հանդիպել են Իրանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռէշի հետ։

Հանդիպման ընթացքում Արա Շահվերդեանը ընդգծել է, որ Իրանը ձգտում է վերականգնել տնտեսական յարաբերութիւնները եւրոպական բոլոր երկրների հետ, եւ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Ֆրանսիայից ակնկալում է որպէս Եւրամիութեան ազդեցիկ անդամ, աշխարհում ու տարածաշրջանում կայունութիւնն ու անվտանգութիւնը պահպանելու նպատակով հակադարձի Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի գործողութիւններին ու պատերազմ հրահրող քայլերին։

Նա նշել է, որ խորհրդարանական յարաբերութիւնների վերականգնումը կարող է ենթահող ստեղծել երկու երկրների միջեւ կառուցողական մթնոլորտի ամրապնդման համար եւ անդրադարձել է երկու երկրների առկայ հնարաւորութիւններին՝ տնտեսական եւ առևտրային համագործակցութեան զարգացման առումով:

Նա պատժամիջոցների կիրառումը համարել է լիովին անարդիւնաւէտ եւ ձախողւած մօտեցում:

Related Articles

Back to top button