Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ն գործեց Ադրբեջանի Միլլի մեջլիսի ոճով

Փաշինեանի կուսակցութիւնը տապալեց Ադրբեջանում պահւող ռազմագերիների վերաբերեալ յայտարարութեան նախագծի քւէարկութիւնը

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ-ն նոյեմբերի 12 նիստում չընդունեց «Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների մասին» Ազգային ժողովի յայտարարութեան նախագիծը, որը ներկայացւել էր հրատապ քննարկման շրջանակներում։ Յայտարարութեան նախագիծը պատրաստել էր  խորհրդարանական ընդդիմութիւնը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութիւնը, որը խորհրդարանում վստահ մեծամասնութիւն ունի, չմասնակցեց քւէարկութեանը՝ տապալելով յայտարարութեան նախագծի քւէարկութիւնը։ Ազգային ժողովի յայտարարութեան նախագծին կողմ քւէրակեցին 30 ընդդիմադիր պատգամաւորները։ «Դէմ»-ի ու «ձեռնպահ»-ի դիմաց զրօներ գրանցւեց։  

Այդպիսով` ընդդիմութեան առաջարկած յայտարարութեան նախագիծը չընդունւեց:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, պատգամաւորների ¼-ի պահանջով ԱԺ-ում Ադրբեջանում պահւող ռազմագերիների վերաբերեալ հրատապ քննարկում էր հրաւիրւել:

Ընդդիմութիւնը պահանջում էր, որ Բաքւում նախաձեռնւած COP29-ի շրջանակներում ԱԺ-ն պահանջ ուղղի միջազգային հանրութեանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն:  

Related Articles

Back to top button