The Wall Street Journal. Յայտնի է` երբ եւ որտեղ կանցկացւի ամերիկա-իրանական բանակցութիւնների նոր փուլը

Միացեալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցութիւնների նոր փուլը տեղի կունենայ մայիսի 11-17-ի միջակայքում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
Ինչպէս յայտնում է The Wall Street Journal պարբերականը, Իրանն ու ԱՄՆ-ն միջնորդների հետ միասին աշխատում են մէկէջանոց փոխըմբռնման յուշագրի պատրաստման շուրջ։
Այն բաղկացած է լինելու 14 յօդւածներից եւ սահմանելու է հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների շրջանակը։
Թերթը պնդել է, որ առաջին անգամ, ըստ հրապարակման, Իրանը յայտարարել է, որ պատրաստ է քննարկելու իր միջուկային ծրագիրը։ Այս մասին Իրանի ԱԳՆ-ը մինչ օրս կտրուկ հերքմամբ է հանդէս եկել եւ նշել, որ բանակցութիւնների այս փուլում չկայ միջուկայինին կապւող օրակարգ:
Աղբիւրի համաձայն փաստաթղթի աշխատանքային տարբերակում նախատեսւած է յատկապէս Հորմոզի նեղուցի արգելափակման մեղմացում, նաեւ՝ հակաիրանական սանկցիաների մեղմացում։
Յիշեցնենք՝ մինչ այս անցկացւած բանակցութիւններն արդիւնք չեն տւել։



