
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը օրերս իր գրասենեակում առանձին հանդիպումներ է ունեցել Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի եւ Թեհրանի Հայ Կանանաց Բարեգործական ընկերութեան նորընտիր վարչականների հետ, գլխաւորութեամբ վարչութեան նախագահներ՝ դոկտ. Ռուբիկ Սարդարեանի եւ Հերմինէ Բաբայեանի:

Հանդիպման ընթացքում նրանք ծանօթացրել են նորընտիր վարչութիւններին, եւ ընթացքում պատգամաւորը անդրադարձել է միութիւնների խնդիրների եւ համայնքում միութիւնների դերակատարութեան եւ առաքելութիւնների մասին, նշելով, որ իր հնարաւորութիւնների սահմաններում նպաստելու է միութիւններին: Պատգամաւորը յաջողութիւն է մաղթել նորընտիր վարչութիւններին, որպէսզի լաւագոյնս իրականացնեն իրենց ստանձնած ծանր առաքելութիւնը:



