ԱտրպատականՀամայնք

Պատգամաւոր Արա Շահվերդեանի այցը Ատրպատականի հայոց թեմ

«Ալիք» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը այցելել է Ատրպատականի հայոց թեմ:

Այցի ընթացքում պատգամաւորը հանդիպում է ունեցել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի եւ խորհրդի անդամ Ալէն Սայեադեանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ատրպատականի հայոց թեմի հարցերը եւ հիմնականում անդրադարձ է կատարւել թեմում երկու եկեղեցիների վերանորոգման համար պետական բիւջէ յատկացնելու հարցի մասին:

Տեղեկատւութեան համաձայն՝ պատգամաւորը, այդ հարցով նամակով դիմել է Իրանի Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբբաս Սալեհիին, որպէսզի համապատասխան բիւջէ յատկացւի արեւելեան Ատրպատական նահանգի մշակոյթի գերատեսչութեանը, որպէսզի հնարաւոր լինի յատկացւող բիւջէով վերանորոգել պատկան հայկական եկեղեցիները:

Related Articles

Back to top button