Իրանահայ պատգամաւորների հանդիպումը Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսի հետ

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, յունիսի 15-ին պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակում հանդիպում են ունեցել Սիւնիքի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդինի Վարամինիի եւ նրա օգնական, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն դոկտ. Շեռլի Աւետեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադառնալով Սիւնիքի ռազմավարական դերակատարութեան մասին, քննարկել են Իրան-Հայաստան յարաբերութիւնները, մաքսատնային հարցերը, ինչպէս նաեւ սահմանային կառուցւող երկրորդ կամուրջի ընդլայնման հարցը: Զրուցակիցները խօսել են հիւպատոսարանի կողմից մշակւող մի շարք ծրագրերի, ի շարս մշակութային ոլորտում իրականացւող ծրագրերի մասին եւ նշւել է, որ Նաւասարդի հետ կապւած մշակութային միջոցառում է նախատեսւել Կապանում:
Քանի որ շուտով աւաւրտւելու է հիւպատոսի առաքելութեան ժամանակաշրջանը, հիւպատոսը համապարփակ գծերով անդրադարձել է իր եւ հիւպատոսարանի անցեալ չորսամեայ աշխատանքների վերաբերեալ:



