ԹեհրանՀամայնք

Սուրբ Ծննդեան Պատարագ՝ Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 24-ի երեկոյեան, Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցում մատուցւեց Սուրբ Պատարագ՝ նւիրւած Սուրբ Ծննդեան տօներին՝ Կաթոլիկ եկեղեցու տոմարով Քրիսմասի առիթով։

Սուրբ Պատարագը մատուցեց Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը։

Նշենք, որ նոյն օրը՝ ժամը 17:00-ին Ճրագալոյսի Սուրբ եւ անմահ Պատարագ  է մատուցւել, որին ներկայ է եղել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու քահանայից դասից Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը։

Իր քարոզի ընթացքում Սրբազան Հայրն աղօթեց իրանահայ համայնքի բարօրութեան համար՝ շեշտելով, որ իւրաքանչիւր մարդ կոչւած է իր մէջ որոնել Աստծոյ զօրութիւնն ու սէրը, որպէսզի կարողանայ շարունակել կեանքի ճանապարհը համամարդկային արժէքների հանդէպ նւիրումով եւ սիրով։

Պատարագի աւարտին հնչեց «Խորհուրդ Մեծ» շարականը, որին զուգահեռ կատարւեց խորանների եւ մսուրի օրհնութեան կարգը։

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button