Այլ
Կանադայի Ալբերտա նահանգում երկրի կազմից դուրս գալու վերաբերեալ հանրաքւէ կանցկացւի

«ԱԼԻՔ» – Կանադայի Ալբերտա նահանգի վարչակազմը յայտարարել է, որ հաստատել է քաղաքացիական նախաձեռնութեան խնդրագիրը, որը նպատակ ունի Կանադայից անջատման հարցը դնել հանրաքւէի: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է CBC News-ը։
Հաւանութիւն տալը նշանակում է, որ դրա հետեւում կանգնած անջատողական խումբը՝ «Ալբերտայի բարգաւաճում» նախագիծն այժմ կարող է սկսել ստորագրութիւններ հաւաքել։ Խումբը մինչեւ յունւարի սկիզբը պէտք է իր ստորագրութիւնների արշաւի համար ֆինանսական տնօրէն նշանակի։ Դրանից յետոյ նրանք կարող են սկսել ստորագրութիւններ հաւաքել։
Հարցը, որը կառաջադրի խումբը, կը հնչի հետեւեալ կերպ. «Համաձա՞յն էք, որ Ալբերտա նահանգը դադարի լինել Կանադայի մաս եւ անկախ պետութիւն դառնայ»։



