ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհուրդը իրենց խոր վշտակցութիւնն են յայտնում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին եւ Միաբանութեանը, Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի անարգ սպանութեան առիթով, որը տեղի է ունեցել շաբաթ, փետրւարի 1-ին, Բէյրութի «Բսալիմ» արւարձանի իր բնակարանում:
Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը 2006-2009 թւականներին եղել է Հոգեւոր հովիւը Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցուն, եւ իր ծառայութիւնն է բերել Ատրպատականի հայոց թեմի Արեւմտեան շրջանի եկեղեցական-ազգային կեանքին:
Հայր Սուրբի վախճանման տխուր առիթով վշտակցում են նաեւ Ուրմիայի Գործակալական խորհուրդը եւ ազգային, կրթական եւ Միութենական բոլոր կառոյցները: Թող Աստւած խաղաղութիւն պարգեւի Հայր Սուրբի հոգուն եւ Ս. Հոգու մխիթարութիւն՝ Միաբանութեան եւ վշտակիր ծնողներին:
ԴԻՒԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ