ԻրանՔաղաքական

Բանակի ռազմաօդային ուժերին նւիրւած օրւան զուգահեռ. ՀՕՊ-ն անցել է ընթացիկ տարւայ զօրավարժութիւնների ամենաբարդ փուլին

«ԱԼԻՔ» – Շարունակելով Զինւած ուժերի կողմից անցկացւող զօրավարժութիւնների շարքը՝ ընթացիկ տարում ՀՕՊ ստորաբաժանումներն անցել են զօրավարժութիւնների երկրորդ փուլի անցկացմանը:

Զօրավարժութիւններն անց են կացւում Իրանի հարաւային եւ կենտրոնական շրջաններում: Դրանց առնցքային դերակատարութիւնը՝ բանակի հակաօդային պաշտպանութեան ուժերինն է:

ՄԵՀՐ-ի համաձայն՝ այս զօրավարժութիւններում, որոնք անց են կացւում Բանակի ռազմաօդային ուժերին նւիրւած օրւայ ֆոնին, երկրի հակաօդային պաշտպանութեան համաժամանցւած ցանցի վերահսկողութեամբ իրականացւելու են  հրթիռային, հրետանային, ռադիոտեղորոշիչ, էլեկտրոնային եւ ազդանշանային համակարգերի բարդ առաջադրանքները:

Related Articles

Back to top button