ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը Ալիեւի օգնականին յիշեցրել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման կարեւորութիւնը

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզիշքիանը Ալիեւի  արտաքին քաղաքականութեան հարցերով օգնականի հետ հանդիպմանը ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութեան պահպանումը Իրանի Իսլամական Հանրապետութեան դիւանագիտութեան հիմնարար սկզբունքներից է: Յայտնում է նախագահի մամլոյ ծառայութիւնը:

Երկուշաբթի՝ փետրւարի 3-ին,  Ալիեւի արտաքին քաղաքականութեան գծով օգնական Հեքմաթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզիշքիանը յիշեցնելով հարեւանների հետ բարիդրացիական եւ բարեկամական յարաբերութիւնների կարեւորութիւնը՝ տարածաշրջանում տեւական կայունութիւն եւ անվտանգութիւն ստեղծելու  հարցում, ընդգծել է. «Տարածաշրջանում սահմանների փոփոխութիւնը ոչ մի կերպ ընդունելի չէ մեզ համար, եւ տարածաշրջանից դուրս տէրութիւնների պահւածքն ստիպում է ամրապնդել տարածաշրջանի երկրների միասնութիւնն ու համախմբւածութիւնը եւ խուսափել տարաձայնութիւններից»։

Նախագահը յաւելել է, որ Թեհրանի եւ Բաքւի յարաբերութիւնները հիմնւած են բարիդրացիական եւ բարեկամական կապերի վրայ եւ ընգծել, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան շահագրգռւածութիւնը տնտեսական տարբեր ոլորտների կողքին հիմնւած է քաղաքական, մշակութային, պաշտպանական եւ անվտանգային ոլորտներում համագործակցութեան վրայ:

Related Articles

Back to top button