ԹեհրանՀամայնք

Ս. Խաչվերաց տօնի երեկոյեան պատարագն ու անդաստան թափօրը Ս. Խաչ մատուռի շրջափակում

Կիրակի, սեպտեմբերի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը հինգ տաղաւար տօներից վերջինն է, որը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-ից-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապից տեղեկանում ենք, որ այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, իսկ նոյն օրը՝ յետմիջօրէին «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում, տեղի ունեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ: Օրւայ պատարագիչն էր Տ․ Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։ Արարողութեանը ներկայ էին Ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալներ։ Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց Վերացման Ս. Խաչի անդաստան թափօրը եւ Ռեհանօրհնէքի արարողութիւնը:

Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեանների

Related Articles

Back to top button