
«Ակունք» կենտրոնում, որտեղ կրթութիւն եւ խնամք են ստանում առանձնայատուկ կարիքներ ունեցող երեխաները, տօնական եւ ջերմ մթնոլորտում, այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Այս մասին է տեղեկացնում կենտրոնի ինստագրամեան էջը։
Աղբիւրի համաձայն օրւայ բացումը կատարւել է աղօթքով եւ Սրբազան Հօր հայրական պատգամով։
Կենտրոնի սաներից մէկը բացման խօսքով ողջունել է իր ընկերներին եւ ուսուցչուհիներին։ Տօնական հիւրասիրութիւնը լրացրել է օրւայ ուրախ մթնոլորտը։
Կենտրոնը շնորհակալութիւն է յայտնում իր բարերարներին, որոնց աջակցութեամբ նոր ուսումնական տարւայ առաջին օրը սաների համար դարձաւ գեղեցիկ եւ յիշարժան օր։












