
Սեպտեմբերի 23-ին, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանն անակնկալ այցով եղել է Հ. Մ. «Սիփան» միութեան «Պարոյր Սեւակ» գրադարանում։ Այս մասին է տեղեկացնում «Սիփան» միութեան ԲԱԼԷ-ի լրահոսը։
ղբիւրի համաձայն նա հանդիպել է միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանի եւ գրադարանի հերթապահների հետ։ Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել 95-ամեայ «ԱԼԻՔ»-ի տպագրութեան կարեւորութեանը, օրաթերթի առօրեայ աշխատանքին եւ նոր նախագծերի մշակման անհրաժեշտութեանը։
Այցի ընթացքում խմբային ընթերցմամբ ներկայացւել է Ռուբէն Սեւակի ստեղծագործական աշխարհը։



