
Թեհրանի ոստիկանութեան ուժերի գլխաւոր հրամանատար, գեներալ Աբաս-ալի Մոհամմադիանը եւ հրամանատարութեան հասարակայնութեան հետ կապերի տեղակալ, գնդապետ Համէխանին, երէկ՝ չորեքշաբթի, սեպտեմբերի 23-ին, անակնկալ այցով մասնակցել են Հայոց ազգային «Արաքս» դպրոցի ուսումնական տարեշրջանի առաջին զանգի արարողութեանը։
Գեներալ Մոհամմադիանի այցի ընթացքում նրան ընդունել են Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի եւ թեմական խորհրդի ներկայացուցիչները, քահանայ հայրը, դպրոցի տնօրէնն ու ծնողական խորհրդի ներկայացուցիչները։
Դպրոցում շրջայցի ընթացքում Թեհրանի ոստիկանութեան հրամանատարը զինւորական ողջոյնով յարգանքի տուրք է մատուցել՝ յանուն Իրանի ամբողջականութեան կեանքը նւիրաբերած իրանահայ նահատակների յիշատակին նրանց լուսանկարների առջեւ։
Այնուհետեւ նա մասնակցել է առաջին զանգի հնչեցման արարողութեանը եւ ելոյթով հանդէս եկել աշակերտների համար շնորհաւորելով նրանց ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի կապակցութեամբ։












