ԹեհրանՀամայնք

Իրանի գիտական երկնակամարում իր ուրոյն տեղն է զբաղեցնում պրոֆ. Գէորգ Կարապետեանը

«ԱԼԻՔ» – Իրանի գիտական երկնակամարում քիչ չեն այն հայերը, որոնք թէ՛ անցեալում, եւ թէ՛ ներկայ ժամանակահատւածում իրենց անմնացորդ դերն են ունեցել Իրանի գիտական վերելքի ճամբին եւ իրենց ճանաչումը ունեն ոչ միայն Իրանում, այլ նաեւ միջազգային բեմում:

Այս հոյլին է պատկանում պրոֆ. Գէորգ Կարապետեանը, ով Թեհրանի «Ամիր Քաբիր» համալսարանի Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դասախօս լինելով հանդերձ, ունի բազմաթիւ գիտական յօդւածներ թէ՛ Իրանի, եւ թէ՛ աշխարհի գիտական հանդէսներում եւ համարւում է երկրի լաւագոյն գիտահետազօտողներից:

Ուրախութեամբ տեղեկացել ենք,որ պրոֆ. Գէորգ Կարապետեանը վերջերս ստացել է էլեկտրատեխնիկայի գիտահետազօտութեան ոլորտում վաստակաւոր դասախօսի կոչումը Իրանի IEEE-ի 16-րդ մրցանակաբաշխութեան ընթացքում:

«ԱԼԻՔ»-ը եւս իր շնորհաւորանքն է յայտնում պրոֆ. Գէորգ Կարապետեանին եւ նորանոր յաջողութիւններ մաղթում նրան:

Related Articles

Back to top button