Սպահանի հայոց թեմի առաջնորդը արժանացել է Արքեպիսկոպոսի տիտղոսի
Սիրելի հայրենակիցներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ սոյն թւականի մարտի 14-ին, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովների խառն նիստի աւարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Արքութեան տիտղոս է շնորհել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանին եւ երեք այլ թեմերի առաջնորդների։
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատելով առաջնորդ սրբազանների նւիրեալ ծառայութիւնը՝ նրանց շնորհեց արքութեան տիտղոս՝ շեշտելով, որ յիշեալ պարգեւատրումը միայն գնահատանքի արտայայտութիւն չէ, այլեւ առաւել խթան վերանորոգ նւիրումով շարունակելու մեր ծառայութիւնը ժողովրդին։
Թեմիս Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, ենթամարմինների եւ համայնքի անունից շնորհաւորում ենք Գերշ. Տ. Սիփան Ս. արք. Քէչէճեանին՝ այս տիտղոսին արժանանալու առթիւ։ Սրբազան Հօրը մաղթում ենք առողջութիւն եւ ուժ ու կորով՝ իրեն վստահւած հոգեւոր ծառայութեան եւ ազգանւէր գործունէութեան համար։
Դիւան Ս. Հ. Թ. ազգային առաջնորդարանի
«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւնը, տնօրինութիւնը ինչպէս նաեւ ողջ աշխատակազմը շնորհաւորում է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանին՝ Արքութեան տիտղոսին արժանանալու առիթով, մաղթում նրան քաջ առողջութիւն, բեղուն եւ ժողովրդանւէր աշխատանքում, բազում ազգանւիրեալ կոչումներ: