Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ելոյթը «Օֆող» հեռուստակայանից Գազայում ընթացող սպանդի թեմայով
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հոկտեմբերի 22-ի երեկոյեան ժամը 22:00-ին, իրանական «Օֆող» հեռուստակայանից ուղիղ եթերով հարցազրոյց է ունեցել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը:
Գազայում տեղի ունեցող անմարդկայն դէպքերի՝ հազարաւոր անմեղ քաղաքացիների սպանդի, սրբատեղիների՝ հաւասարապէս մզկիթների եւ եկեղեցիների ռմբակոծման եւ պատմական կոթողների ոչնչացման, ու ընդհանրապէս պաղեստինցի ժողովրդի արդար դատի շուրջ հարցերին պատասխանելով Սրբազան Հայրը, յոյս է յայտնել, որ ի վերջոյ միջազգային ընտանիքը արդարութեան վրայ հիմնւած քաղաքականութիւն որդեգրելով, խաղաղութեան ջահակիրը կը հանդիսանայ աշխարհում:
Շուրջ 30 րոպէ տեւած հարցազրոյցի վերջում պատգամ յղելով ակնդիրներին, Սրբազան Հայրը ասաց. «Իր հայրենի հողից բռնագաղթով չզրկւելու եւ այնտեղ մնալով, նահատակւելու գնով պայքարելու ոգին, պաղեստինցի ժողովրդի պատգամը թող լինի, անիրաւութեան զոհ բոլոր ազգերին»: