Թեհրան
Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւը այցելեց Սրբազան Հօրը

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակից տեղեկանում ենք, որ չորեքշաբթի, յունւարի 3-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելել էր Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, ում ընկերակցում էր Վեր. Սերգէյ Շահվերդեանը:
Այցելուները եկել էին Սրբազան Հօրը շուտափոյթ ապաքինման մաղթանքներ փոխանցելու եւ միաժամանակ շնորհաւորելու Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունել ու գնահատել է նրանց ազնիւ վերաբերմունքը եւ յոյս յայտնել, որ Նոր տարին լինի խաղաղութեան եւ համերաշխութեան տարի՝ համայն աշխարհում: