Թեհրան
Շատ ուրախ եւ հաճելի ժամանց, «Ակունք» կենտրոնի աննման սաների հետ

Երկուշաբթի, յունւարի 15-ին, «Ակունք» կենտրոնի սաները մասնակցեցին «Հայ ակումբ»-ի յարկի տակ, իրենց պատւին կազմակերպւած Նոր տարւայ խնջոյքին:
Իրենց հետ միասին, խնջոյքին ներկայ էին ուսուցչուհիներն ու ծնողները:
Ծրագիրը յագեցւած էր տարբեր զւարճանքներով՝ հիւրասիրութիւն, երգ ու պար եւ Ձմեռ պապիկի դիմաւորում:
Մթնոլորտը ջերմ էր, մտերմիկ եւ շատ ուրախ: Չէին դադարում երգն ու պարը, իսկ Ձմեռ պապիկի ներկայութիւնն ամէն ինչ աւելի լիակատար ու հաճելի դարձրեց բոլորի համար:
Թղթակից