Թեհրան
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպումը՝ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան վարչութեան հետ

Երկուշաբթի, յունւարի 22-ին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ եւ միութիւնների հետ կապ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան յարկի ներքոյ, հանդիպում ունեցաւ վարչութեան անդամների հետ:
Հանդիպման ընթացքում հակիրճ զեկոյց ներկայացւեց միութեան ընդհանուր գործունէութեան եւ յատկապէս վերջին ամիսներում կատարւած աշխատանքների մասին: Խորհրդակցութիւն եղաւ նաեւ միութենական աշխատանքներն առաւել արդիւնաւէտ դարձնելու կապակցութեամբ:
Նորայր Արամեանը գնահատեց միութեան գործունէութիւնը եւ միեւնոյն ժամանակ որոշ նկատառումներից ելնելով, կարեւոր համարեց առաւել ուշադրութիւնն ու զգուշութիւնը՝ աշխատանքների բնականոն ու յաջող ընթացքի համար եւ յաջողութիւն մաղթեց միութեան ապագայ աշխատանքներին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ