Թեհրան
Բժշկական զննումներ «Նայիրի» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցներում

«Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի աշխատանքների շարանում՝ Կրթական խորհրդի դիմումին ընդառաջելով, թւականիս յունւարի 10-ին եւ 28-ին «Նայիրի» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցներում համագործակցութեամբ դոկտ. Հրաչ Խաչատրեանի կատարւեցին բժշկական զննումներ՝ առաջադրւած դասարանների համար:
Մեծապէս գնահատելի է «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի, ինչպէս նաեւ բոլոր այն անձանց ջանքերը, ովքեր համագործակցում են նմանատիպ ծառայութիւնների իրականացման գործում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ