
«Հինգերորդ դարի հայ վանական Եղիշէ Չարենցի» աֆորիզմները Աստծոյ ճանապարհին նահատակութեան մասին լաւ փորագրւած են հայերի պատմական յիշողութեան մէջ, (գիտակցւած մահը, յաւերժութիւն է, իսկ անգիտակից մահը, մահ)։
Արդէն մէկ տարի է անցել ազատորդի 25%-ով վետերան Բագրատ Քեշիշ Աբնուսեանի ցաւալի մահւան օրից եւ մենք կանգնած ենք նրա մահւան առաջին տարելիցի սեմին։
Երկու տարի մաքառելուց յետոյ շաբաթ, օգոստոսի 3-ի 2024 թ.-ին, նա հրաժեշտ տւեց կեանքին թողնելով ընտանիքին, հարազատներին ու շրջապատի բոլոր ընկերներին խորը եւ դառը վշտի մէջ։
Բագրատ Քեշիշ Աբնուսեանը ծնւել է 28 օգոստոսի 1965 թւականին, Իրանի կենտրոնական նահանգի Զարանդիէ գաւառի Չենաղչի Օլիա (Ղարաղան) գիւղում։ Մի մեծ, աւանդապահ եւ բարեպաշտ ընտանիքում։ Նրա հայրն էր Երէմը եւ մայրը Սոփին. նրանց բազմանդամ ընտանիքը բաղկացած էր չորս քոյրերից եւ չորս եղբայրներից, նա տասը հոգանոց ընտանիքի ամենակրտսեր անդամն էր։
Իր տարրական կրթութիւնը ստացել է Թեհրանի հայոց «Թաբան» դպրոցում, իսկ ուղեցոյցը Թեհրանի հայոց ազգային «Սահակեան» եւ դիպլոմը «Քուշեշ Դաւթեան» դպրոցներում, որից յետոյ անցնում է աշխատանքի։
Բագրատը դիպլոմը ստանալուց մի առ ժամանակ անց 1986 թւականի սեպտեմբիրի 9-ին ներկայանալով զինւորական ծառայութեան կազմակերպութիւն, զինւորագրւում ու մեկնում է ծառայութեան, մասնակից դառնալով Իրանի դէմ Իրաքի 8-ամեայ պարտադրեալ պատերազմին:
Ռազմական վերապատրաստական դասընթացը անց է կացնում Փասդարան 07 վերապատրաստական կենտրոնում եւ երկու ամիս յետոյ նա անցնում է ռազմաճակատ։
Բագրատին բախտ է վիճակւել, որ «ՔԱՐԲԵԼԱ 9» գործողութեան ընթացքում Ղասրէ Շիրինի տարածաշրջանում իր 4 հայ զինակից ընկերների հետ միասին ներխուժել թշնամու դիրքերը, ու մեծ քաջագործութիւններից յետոյ վերադառնալ իրենց ռազմական կենտրոնը։
Նրան ուղեկցող ընկերնեներն էին, Հրաչ Յակոբեանը (նահատակ), Հենրիկ Աւանէսեանը (անհետ կորած), Արարատ Մնացականեանը եւ Վահիկ Եսաեանը (նահատակ)։ Այդ գործողութեան ընթացքում էր, որ Բագրատը ոտքից բեկորային վնասւածք է ստանում, նաեւ պայթիւնների հետեւանքով պայթիւնային ալիքի էր ենթարկւել, որը պատճառ է դառնում բուժւելու համար մի առ ժամանակ, հիւանդանոցում հոսպիտալացւի։ Հիւանդանոցից դուրս գրւելուց յետոյ, ուժերն ու առողջութիւնը վերականգնելու նպատակով, երկու ամիս նրան տանը հանգստանալու պրոցես է նշանակւում:
Բագրատը արդէն իր ծառայութեան 24-րդ ամիսն էր անցկացնում երբ հաստատւեց հրադադար։ Բայց այդ հրադադարը կայուն չէր ու երկար չըտեւեց։ Թշնամին իր ամբողջ ուժերով նոր յարձակամ սկսեց Իրանի դէմ։ Այդ հարձակումներից մէկում Բագրատը իր 29-ը ռազմաընկերների հետ միասնաբար առիւծաբար դիմադրելով թշնամու դիմաց, մեծ հրաշքով մահից փրկւում է։
Յուլիսի 22-ի 1988 թւականին Բագրատը իր 29-ը զինակից ընկերների հետ թշնամու միջոցով գերեվարւում ու տեղափոխւում են Տիգրիտի ռազմագերիների ճամբարը։
Բագրատը 25 ամիս Իրաքեան ճամբարներում գերութեան մէջ գտնւելու ընթացքում Բասական գործակալների միջոցով, ենթարկւել է ամենայ դաժան բռնութիւնների ու տանջանքների։
Այդ դառը յուշերը երբէք հանգիստ չտւին նրան թէկուզ նա աշխատում էր ջնջել իր մտքից այն ինչ, որ իրեն ու իր ընկերներին էր անցել բասական ռազմագերիների ճամբարներում։
1990 թւականի օգոստոսի 16 ին Իրանի եւ Իրաքի միջեւ գերիների փոխանակման արդիւնքում Իրանցի այլ գերիների հետ միասին Բագրատը ազատ արձակւելով վերադառնում է Իրան։
Իրան վերադառնալով մի առ ժամանակ յետոյ Բագրատը ծանօթանում է Օր. Անիթա Փանոսեանի հետ, եւ 1999 թւականի հոկտեմբերի 7-ին ամուսնանում են եւ բախտաւորւում երկու զաւակներով՝ Ակսէլը եւ Արգամը։
Բագրատը թէ՛ ընտանիքի, թէ՛ հարազատների, եւ թէ՛ հասարակութեան ու համայնքի մէջ շատ սիրւած ու յարգւած անձնաւորութիւն էր. նա բարի եւ կարեկից սիրտ ունէր. զերծ ցանկացած չարութիւնից ու ատելութիւնից։ Նա հանգիստ եւ նրբանկատ վերաբերմունք ունէր իր ընկերների եւ ծանօթների նկատմամբ։
Տարիներ շարունակ նրա ընտանիքը, ընկերներն ու շրջապատը վայելում էին նրա ներկայութիւնը, սէրն ու համակրանքը, եւ օգուտ էին քաղում նրա ընկերակցութիւնից։
Բագրատը, քրոնիկ հիւանդութեան դէմ երկարատեւ պայքարից յետոյ, վերջապէս, արձագանքեց Աստծոյ կոչին ու միացաւ իր նահատակ ընկերներին, որոնք նահատակւել էին պարտադրեալ պատերազմում։
Յիշատակդ պայծառ սիրելի Բագրատ։
Թող, որ հոգիտ հանգչի խաղաղութեամբ Աստծոյ լոյսերի ներքոյ։
Ա. ԻՍԿԱՆԴԱՐԵԱՆ
Թ. Հ. Թ. Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ