ԹեհրանՆոր Ջուղա

Շնորհաւորագիր

Մեծարգոյ պարոնայք՝ Գեղարդ Մանսուրեան եւ Արա Շահվերդեան, Իրանի Իսլամական խորհրդարանի նորընտիր պատգամաւորներ

Սպահանի հայոց թեմի ժողովականութեան, համայնքի անդամների եւ անձամբ իմ անունից անկեղծօրէն շնորհաւորում եմ Ձեզ Իրանի Իսլամական խորհրդարանի իրանահայութեան պատգամաւոր ընտրւելու կապակցութեամբ:

Համոզւած եմ, որ Դուք Ձեր գիտելիքներով եւ ունակութիւններով յաջողութեամբ լուծելու էք համայնքային, իրանական հայրենիքի շահերի պաշտպանման եւ Իրան-Հայաստան կապերի ամրապնդման ու խորացման ուղղութեամբ Ձեր առջեւ դրւած խնդիրները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջութիւն եւ յաջողութիւն Ձեր ստանձնած ծանր պարտականութիւնների կատարման գործում:

Սիփան եպս. Քէչէճեան
Սպահանի հայոց թեմի առաջնորդ
3 մարտի 2024

Առնչւող Յօդւածներ

Back to top button