Թեհրան
Սրբազան Հայրը իր գրասենեակում ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ Արուս Սարգսեանին

Երկուշաբթի, մարտի 11-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ Արուս Սարգսեանին, ով քաղաքավարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօրը:
Հանդիպման ընթացքում Արուս Սարգսեանը ներկայացրեց պարախմբի ծրագրերը, նաեւ անդրադարձ ունեցաւ մի շարք դժւարութիւններին:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելով, յորդորեց շարունակել հայ մշակոյթի ու պարարւեստի բնագաւառում ծաւալւող իրենց գործունէութիւնը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ