Հանդիպում Թեհրանի Հանրային-հասարակական վայրերի նորանշանակ տեղակալ՝ գնդապետ Ալի Ռաֆիի հետ

Նոյեմբերի 8-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հանդիպել է Թեհրանի Հանրային-հասարակական վայրերի (معاونت اماکن عمومی تهران) նորանշանակ տեղակալ՝ գնդապետ Ալի Ռաֆիի հետ:
Հանդիպմանը պրն. Արամեանը շնորհաւորել է գնդապետ Ռաֆիին ստանձնած նոր պաշտօնի առիթով: Նա հակիրճ ներկայացրել է մեր կառոյցի ընդհանուր դրւածքը եւ համայնքում աշխատող միութիւնների աշխատանքները եւ գնահատանքի խօսք ուղղելով յիշեալ կենտրոնի՝ կառոյցիս եւ միութիւնների հետ ցուցաբերած համագործակցութեան համար ընդգծել է երկկողմ յարաբերութեան կարեւորութիւնը, առհասարակ աշխատանքների ընթացքի եւ հաւանական խնդիրների լուծման գործընթացի առումով:
Գնդապետ Ալի Ռաֆիին էլ իր հերթին ողջունել եւ շնորհակալութիւն է յայտնել այցի համար, յոյս յայտնելով, որ առաջիկայում շարունակւեն նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստելու են երկկողմ յարաբերութեանն ու համագործակցութեանը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ