Թեհրան
Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հերթական նիստի գումարում

Նկատի ունենալով Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հաշւետու նիստի յետաձգման պարագան, Թեմական խորհուրդն իր աշխատանքը շարունակելով, կիրակի, դեկտեմբերի 3-ին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի գումարեց իր հերթական՝ 96-րդ նիստը:
Ժողովի օրակարգում անդրադարձ եղաւ ստացւած նամակներին եւ ընթացիկ հարցերին, որոնց անհրաժեշտ տնօրինումն ու վերհասութիւնը տրւեց:
Նշելի է, որ Պատգամաւորական ժողովի հաշւետու նիստի գումարման թւականը անյայտ լինելով, գործող Թեմական խորհուրդն ըստ անցեալի շարունակելու է իր աշխատանքը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ