Մշակութային
Ամանորեայ բարեմաղթանք
Ամէն անգամ երբ բացւում է
Մի նոր ճամբա՛յ մեր այս կեանքում,
Լինի գարուն՝ ծաղկունքով լի,
Լինի ամառ՝ արեւն այրող,
Աշնանային քամուց պարող
Տերեւները բազմաերանգ
Թէ ձմեռւայ ձիւնաճերմակ
Փաթիլ-փաթիլ բուքը վսեմ։
Ամէն մէկը մի նո՛ր դարպաս
Բաց է անում իր բարիքով,
Ու ցրտաշունչ մի Նո՜ր տարի
Մի նո՛ր դուռ է կրկին բացում,
Հինը փակւում մաշւած փեղկով
Ճռճռալով՝ նորը բացւում․
Ամանո՛րը բերում մեզ մօտ․
Բարեմաղթում լաւն ու բարին,
Բարի օրհնանք մեզ բոլորին,
Ոչ թէ լինի սեւ ու սուգի
Մի ողջ տարի տառապալի,
Այլ՝ գունազարդ ու հարթ ճամբով,
Ոչ թէ փշոտ դարձի ճամբայ,
Այլ թող լինի՝ վերադարձի՜
Դէպ Հայաստա՛ն ուղին հարթւի։
ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՍԵԱՆ