Հայաստան - ԱրցախՄշակութային

Գիւմրիում կը տեղադրւի Կարօ Սասունու արձանը

Գիւմրիում կը տեղադրւի հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, գրականագէտ, հրապարակախօս եւ հրատարակիչ Կարօ Սասունու արձանը։

Գիւմրիի աւագանու որոշմամբ՝ 2 մետր 40 սանտիմետր բարձրութեամբ բրոնզաձոյլ արձանը կը տեղադրւի քաղաքի Պռօշեան եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում։ Արձանի հեղինակն է քանդակագործ Միսակ Մելքոնեանը։

Արձանի տեղադրման նախաձեռնութիւնը պատկանում է «Զօրավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութիւնների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմութեան ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ներսիսեանին եւ Կարօ Սասունու ժառանգներին։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրէն Ինգա Աւագեանը, աւագանուն ներկայացնելով Կարօ Սասունու կենսագրութիւնը, նշեց, որ 1914-1915 թւականներին վերջինս մասնակցել է հայ ազգի փրկութեանը, մասնաւորապէս՝ Թալինում՝ Դաշտադեմի ամրոցի կռւին։

1919 թւականին նա ընտրւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանի անդամ, իսկ 1920-ին նշանակւել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։

«Նահանգապետ դառնալով՝ առաջինը պայքար նախաձեռնեց կոռուպցիայի դէմ եւ շատ կարճ ժամանակում կարողացաւ վերջ տալ այդ երեւոյթին։ Ի՞նչ էր անում նա. ձերբակալում էր ե՛ւ տւողներին, ե՛ւ վերցնողներին։ Առաւել խիստ էր հէնց կաշառք տւողների նկատմամբ»,- ընդգծեց Ինգա Աւագեանը։

Arfd.am

Related Articles

Back to top button