Մշակութային

Հազարագիւղի պեղավայրում Անահիտ աստւածուհու դիմանկարով ածխացած խնձոր է յայտնաբերւել

«ԱԼԻՔ» – «Վանատուրի պեղումների խումբ»-ը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը Հազարագիւղի պեղավայրում անցկացւած պեղումների ընթացքում յայտնաբերել է կացարանի մնացորդներ, որոնք թւագրւում են ուշ բրոնզի դարով։ Սեպտեմբերի 20-ին յայտարարել են խմբի»,- «Վանատուրի պեղումների խումբ»-ի մասնագէտները:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ գտածոներից ամենաուշագրաւը մայրութեան եւ պտղաբերութեան աստւածուհի Անահիտի դիմանկարով քարացած (ածխացած) խնձորն է։ Խնձորի վրայ փորագրւած Անահիտի դիմանկարը, լինելով այդ ժամանակաշրջանի խորհրդանշական ցուցիչներից մէկը, կարող է նոր լոյս սփռել հայկական դիցաբանութեան ուսումնասիրութեան վրայ՝ բացայայտելով նոր մանրամասներ Մեծ Հայքի աստւածութիւնների, հաւատալիքների, տարածման արեալի մասին։

Վանատուրի խմբի մասնագէտներն առաջիկայ օրերին բանակցութիւններ կը սկսեն Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Բրիտանական թանգարանի հետ՝ գտնւած արտեֆակտը Անահիտ աստւածուհու բրոնզաձոյլ յայտնի արձանի ցուցադրութեանը ներկայացնելու համար։ Առաջիկայ օրերին նաեւ պատրաստ կը լինեն ածխածնային ռադիոէլեկտրաշերտագրական հետազօտութեան արդիւնքները, որոնք կը պատասխանեն արտեֆակտի տարիքի մասին հարցին։

Հետազօտութեան արդիւնքներն ուղարկւելու են նաեւ Գեդենֆախտի հնագիտական ինստիտուտի եւ Սքոթլէնդշիրի համալսարանի գործընկերներին՝ միջնադարեան Արեւելքի դիցաբանական կլաստերի համեմատական հետազօտութիւնների համար։

Related Articles

Back to top button